00:00:00

Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 46 քաղաքացի

22:49, 16 ապրիլ 2018

Հայտնում ենք, որ ժամը 16։30 դրությամբ բուժօգնություն ստանալու նպատակով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 46 քաղաքացի, որից 6-ը` ոստիկաններ։ Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել: Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց կապակցությամբ ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բժշկական օգնություն։ Ոստիկանները ստացել են բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ։ Նրանցից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով։ Նշենք, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր