00:00:00

Փաշինյանի կինը տեղեկություններ է փոխանցում նրա առողջական վիճակի մասին

20:57, 16 ապրիլ 2018

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար փաշինյանի առողջական վիճակը նորմալ է, լուրջ վնասվածքներ չի ստացել: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողներին տեղեկացրել է Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: «Վնասվել են ձեռքերը»,-նշեց Աննա Հակոբյանը: Փաշինյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Նա անցել էր մետաղական փշալարի միջոց և վնասվածքներ էր ստացել: «Արմենպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ լրագրողները ԲԿ-ի մոտ սպասում են, որպեսզի նրանց տեղեկություններ փոխանցի բժիշկը, ով վիրակապում է Փաշինյանին: Մինչ նրան հիվանդանոց տեղափոխելը, Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները սրեցին իրավիճակը Բաղրամյան պողոտայում: Փաշինյանը բոլորին Ֆրանսիայի հրապարակից տեղափոխեց Բաղրամյան պողոտա՝ նշելով, որ ցանկանում է գնալ աշխատավայր՝ Ազգային ժողով: Նա «Ելք» խմբակցության մի քանի պատգամավորների հետ մտադիր էր անցնել ոստիկանական շղթայի միջով, և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, բանակցելով նրա հետ, համաձայնեց նրան և պատգամավորներին թույլ տալ անցնել պատնեշն ու գնալ դեպի խորհրդարան: Փաշինյանը, սակայն, սկսեց հայտարարել, որ մենակ չի գնալու, այլ իր հետ եկածները ևս պետք է անցնեն ոստիկանական ուժերի միջով: Հանդարտության պահպանելու, հակաօրինական քայլեր չանելու Օսիպյանի հորդորին ի պատասխան Փաշինյանը բարձրացավ երկաթե արգելապատնեշի վրա, որից հետո արդեն իրավիճակը դարձավ անկառավարելի: Նրա կողմնակիցները երկաթե արգելապատնեշները բարձրացրին գետնից ու դրանք սկսեցին ուղղել ոստիկանների կողմ: Սկսվեց հրմշտոց: Փաշինյանի կողմնակիցները բարձրացան անգամ այնտեղ կայանված մի մեքենայի վրա: Իրավիճակի Բաղրամյան պողոտայում խիստ լարվեց: Ոստիկանությունն այնտեղ մետաղական փշալար անցկացրեց, կիրառեց ծուխ արձակող հատուկ միջոց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր