00:00:00

Վանաձորի քոլեջի վրա զինված հարձակում չի եղել. պարզաբանում է տնօրենը

20:41, 16 ապրիլ 2018

Վանաձորի պետական բժշկական համալսարանի վրա զինված հարձակում տեղի չի ունեցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում քոլեջի տնօրեն Ջուլիետա Ջոկլինյանը հերքեց հայկական որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե դիմակավորված և զինված հանցագործները մտել են քոլեջ, կապել պահակին, տակնուվրա արել դասասենյակները: «Ոչ մի ավազակային հարձակում էլ չի եղել: Քոլեջ են մտել մի քանի հոգի և պահակին ասել, որ սոված են և փողի հետևից են եկել, ապա շրջել են դասասենյակներում, բացել դարակները, ապա գտնելով ընդամենը 400-500 դրամ, դուրս են եկել հաստատությունից` առանց պահակին և գույքին վնաս պատճառելու»,-պատմեց տնօրենը: Ջուլիետա Ջոկլինյանը նշեց, որ ոստիկանությունը փնտրում է նրանց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր