00:00:00

Ցուցարարները Փաշինյանի գլխավորությամբ բարձանում են դեպի ԱԺ. Ոստիկանությունը փակել է պողոտան (ուղիղ)

19:22, 16 ապրիլ 2018

Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բաղրամյան պողոտայով բարձանում են դեպի Ազգային ժողով, գրում է News.am-ը: Նշենք, որ Բաղրամյան պողոտան ոստիկանությունըփակել է: Իր ելույթում Փաշինյանն ասաց. «Ազգային ժողովի 4 պատգամավորներս ձեր ուղեկցությամբ հիմա գնալու ենք մեր աշխատանքի վայրը: Այնտեղ կանգնածները մեր եղբայրներն են: Սա քաղաքական պայքար է, մեր ձեռքում չկա ոչ փայտ, ոչ քար, չկա ագրեսիվություն: Մեր ձեռքերում կա միայն սեր, հարգանք, հույս: Ոչ մի ոստիկանի նկատմամբ բռնություն չենք գործադրել եւ չենք գործադրի: Եթե որեւէ մեկը քար նետի ոստիկանների վրա, տեղում չեզոքացրեք, նա սադրիչ է: Մենք բռնություն չենք գործադրելու, ուղղակի անցնելու ենք: Այստեղ կա ԱԺ 4 պարտամավոր, առաջին շարքում քայլում են այդ պատգամավորները, որոնք գնում են աշխատանքի իրենց գործատուների հետ: Դուք մեր գործատուն ենք»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում https://www.youtube.com/watch?v=gBGjrP7wBfo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր