00:00:00

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են գերի հայերին եւ ադրբեջանցիներին

17:50, 16 ապրիլ 2018

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են գերի հայերին եւ ադրբեջանցիներին: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարտի վերջին եւ ապրիլի սկզբին հերթական այցելությունն են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բանտարկված անձանց: Մենք շարունակում ենք այս մարդկանց այցելել պարբերական ռեժիմով: Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է նրանց պահման պայմանների, նրանց նկատմամբ վերաբերմունքի մոնիթորինգ անցկացնելու համար, ինչպես նաեւ նրանց հարազատների հետ կապ պահպանելու հնարավորություն տալու նպատակով»,-  ի պատասխան NEWS.am-ի հարցին հայտնեց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր