00:00:00

Քննարկվել են Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման հետ կապված հարցեր

21:41, 16 ապրիլ 2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանն  ընդունել է Երևանի ՋԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կառուցման ծրագրի գործադիր տնօրեն Միկելե Ջելետիին: Քննարկվել են Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:   Միկելե Ջելետին Աշոտ Մանուկյանին է ներկայացրել էներգաբլոկի սարքավորումների պատրաստման, տեղափոխման, ինչպես նաև շինարարության փուլերի ժամանակացույցը: Անդրադարձ է եղել նաև նոր էներգաբլոկի գազամատակարարման, ջրամատակարարման, ինչպես նաև շինարարության ընթացքում էներգամատակարարման հարցերին: Աշոտ Մանուկյանն ընդգծել է նոր էներգաբլոկի անհրաժեշտությունը Հայաստան-Իրան կառուցվող 3-րդ էլեկտրահաղորդման գծով էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց փոխանցումներ իրականացնելու առումով: Այդ համատեքստում կարևորվել է էներգաբլոկի շինարարության ժամկետների պահպանումը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու փոխադարձ հանդիպումները՝ շինարարության արդյունավետ ընթացքն ապահովելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր