00:00:00

Արժանապատվորեն կներկայացնի մեր երկիրը միջազգային ասպարեզում․ Սերժ Սարգսյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

16:48, 16 ապրիլ 2018

Արմեն Սարգսյանը արժանապատվորեն կներկայացնի մեր երկիրը միջազգային ասպարեզում։ Այդ մասին նշել է Սերժ Սարգսյանը ռուսական «Իզվեստիա»-ի զրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կգնահատեր ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանին։ «Արմեն Սարգսյանը երիտասարդ տարիներին լավ ֆիզիկոս էր։ 90-ականների սկզբին նշանակվել է Բրիտանիայում Հայաստանի դեսպան։ Եղել է վարչապետ։ Երբ մենք մտածում էինք նախագահի թեկնածուների ուղղությամբ, եզրահանգեցինք, որ նա ամենալավ թեկնածուն է։ Նա ծանոթությունների լայն շրջանակ ունի Ռուսաստանում, Արեւմուտքում, արաբական աշխարհում։ Նա մեր երկիրը ըստ արժանվույնս կներկայացնի միջազգային ասպարեզում»,- ասել է նա։ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում իշխանությունը չի փոխվում, փոխվում է ղեկավարման ձեւը։ «Մինչեւ 2022 թվականը երկրի թե արտաքին, թե ներքին քաղաքականությունը հիմնականում խորհրդարանական կոալիցիան է իրականացնելու»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր