00:00:00

Ի վերջո, վարչապետը ծնվում է ԱԺ-ից, որևէ խափանում ես չեմ տեսնում. Ռուստամյան

16:13, 16 ապրիլ 2018

«Մենք խոսում էինք ոչ թե անձերի, այլ համակարգի փոփոխության մասին, մենք 3 տարի այդ մասին ասել ենք: Մենք ասել ենք, որ մեր գործողություններն անձերով չենք պայմանավորում, մենք չէինք էլ բացառում, որ Սերժ Սարգսյանը կարող  է վաղը մի պաշտոն զբաղեցնել»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե իրենց փաստորեն հաջողվեց այնպես փոխել Սահմանադրությունը, որ նախկինում նախագահի լիազորությունները այժմ ունենա վարչապետը: «Ոչ, վարչապետը չունի այն լիազորությունները, որ ուներ նախագահը»,-նկատեց պատգամավորը: Վերջինս նշեց, որ ամեն կես տարին մեկ խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել վարչապետին: «1/3-ը կարող  է անվստահություն հայտնել վարչապետին, իսկ այսօր ընդդիմությունը այդքան է»,-նշեց նա: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ իրենք էլ Սերժ Սարգսյանից ակնկալում են, որ բարեփոխումների գործընթացը, որ ստանձնել է, ավարտին հասցնի: «Սերժ Սարգսյանն էլ պիտի ապացուցի, որ այս փոփոխությունները ժողովրդի համար էին: Ամենավատ տարբերակում էլ մեր երկիրը գնալու է շատ ավելի հավասարակշռված իշխանություն ունենալու ճանապարհով: Հիմնական սխառնալիքը, որ տեսնում ենք, որ հետ չտանեն նորից նախագահական ճանապարհով»,-ասաց նա: Ինչ վերաբերում է իրենց նախարարական պորտֆելներին, ապա ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ երևի թե առանձնապես փոփոխություններ չեն լինի: «Բայց հետագայում չեմ բացառում, որ կառավարության մեջ փոփոխություններ տեղի ունենան, որովհետև այսօր անհատական կառավարման խնդիրներն են նաև կարևորվում, որ կոկրետ նախարարներ պետք է պատասխան տան իրենց ոլորտների ձեռքբերումների համար»,-նկատեց նա: Ռուստամյանը նաև հավելեց, որ ԱԺ-ում ենք հատուկ նիստը գումարելու որովհետև, ի վերջո, վարչապետը ծնվում է ԱԺ-ից, որևէ խափանում ես չեմ տեսնում հավանական վաղվա հետ կապված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր