00:00:00

Վաղվա նիստը կկայանա խորհրդարանում

16:06, 16 ապրիլ 2018

Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ ընդդիմադիրների գործողությունները կարող են խանգարել վաղը ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրություններին։ «Մենք մեր բնականոն գործընթացը պետք է շարունակենք։ Հատուկ նիստը կանցկացվի ԱԺ-ում, հատուկ նիստը կկայացվի, և կաշխատենք մինչև օրակարգը սպառելը»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց Բաղդասարյանը։ Խոսելով այսօր առավոտից Երևանի կենտրոնական փողոցների փակ լինելու մասին՝ Բաղդասարյանը նախ ընդգծեց, որ այսօր ինքը հեշտությամբ է հասել աշխատանքի, ապա հավելեց՝ ինքը հարգանքով է վերաբերում խաղաղ երթերին ու ցույցերին։ Նա ձեռնպահ մնաց ակցիայի մասնակիցների գործողություններին գնահատականներ տալուց՝ նշելով, որ դա պատկան մարմինների գործն է։ «Սա քաղաքական պրոցես է։ Ժողովրդավարության հաստատման ձև, որ յուրաքանչյուր անհատ իր ազատ խոսքի ձայնը կարող է ունենալ, և մենք հարգանքով ենք վերաբերում»։ Հարցին, թե ինչու շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստը տեղի ունեցավ Ծաղկաձորում, և արդյոք Հանրապետականները անհանգստացած էին Փաշինյանի հայտարարություններից ու կարծում էին, որ ընդդիմությունն իսկապես կարող էր շրջափակել ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենք տարին մեկ անգամ խորհրդի արտագնա նիստ են ունենում, և քանի որ խորհրդի անդամները 250 հոգուց ավելի են, նրանց մեծ վայր էր պետք նիստն անցկացնելու համար։ «Նույն հաջողությամբ ընդդիմությունը կարող էր շրջափակել Ծաղկաձորի շենքը։ Երկու հայ, եթե բան են պայմանավորվում, ո՞նց կարան մյուսները չիմանան։ Մենք գաղտնիք չենք պահել և հայտարարել ենք։ Ժամը նույնպես ֆիքսել ենք», -հավելեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր