00:00:00

Իշխանությունները կարձագանքեն ըստ անհրաժեշտության. Ռուստամյան

16:00, 16 ապրիլ 2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր հեշտությամբ հասել է աշխատավայր խորհրդարան չնայած Երևանի փողոցներում երթևեկության կաթվածահար վիճակին: Այս մասին նա նշեց ԱԺ ճեպազրույցների ժամին: «Այն, ինչ կատարվում է, ես առիթ ունեցել եմ գնահատել, ընդդիմությունը միշտ պիտի փորձի աշխատել օրենքի շրջանակներում, եթե օրենքից դուրս է գալիս, իշխանությանը թույլ է տալիս աշխատել այն զինանոցով, որով թույլատրվում է»,-ասաց նա: Ըստ Ռուստամյանի՝ իշխանությունները կարձագանքեն ըստ անհրաժեշտության: Միաժամանակ նա  կոչ արեց նաև ոստիկանությանը զուսպ գտնվել: «Մենք տեսել ենք օրեր շարունակ փակ փողոցներ, դրանք, ի վերջո, բացվել են, հարցն այն է, որ դրանք այնպիսի գործողություններ են, որոնք հանգեցնելու են համապատասխան արձագանքի իշխանության կողմից»,-նկատեց պատգամավորը: Վերջինիս խոսքով՝ որևէ երկրում նման գործողությունները օրինական չեն համարվում: «Որևէ տեղ տեսե՞լ եք, որ կարելի է մտնել, ռադիոյի շենք գրավել, գլխավոր փողոցները փակել, ո՞ր մի երկրում է դա թույլատրված, ոչ մի կոնվենցիայով նման բան թույլատրված չէ»,-նշեց նա: Պատգամավորի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներն առաջնորդվում եմ «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով, ինչը միշտ վատ հետևանքների է բերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր