00:00:00

Ներողություն ենք խնդրում մեր համաքաղաքացիներից. Նիկոլ Փաշինյան

14:10, 16 ապրիլ 2018

Նիկոլ Փաշինյանը և մի խումբ ակտիվիստներ գտնվում են Բաղրամյան փողոցի սկզբնամասում, հայտնում է 1in.am-ը: «Սիրելի հայրենակիցներ, մենք ներողություն ենք խնդրում բոլոր այն համաքաղաքացիներից, ում անհարմարություն ենք պատճառում մեր ակցիայով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով ըմբռնումով մոտենալ: Նրա խոսքով՝ իրենք այս փոքր անհարմարությամբ փորձում են ժողովրդին պաշտպանել ավելի մեծ անհարմարությունից, որը կոչվում է Հայաստանի ադրբեջանացում: Նա հորդորեց արգելափակել բոլոր փողոցները:   Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=EA-HM3L8jE0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր