Ցուցարարները փակել են Երեւանի մի շարք փողոցներ: Ինչպես հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փակվել են Արշակունյաց փողոցը, Աբովյան փողոցը, Մոսկովյան փողոցը, Սարյան փողոցը Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաները:
Նշենք, որ փողոցները փակելիս ցուցարարները փոքր վիճաբանություններ են ունենում վարորդների հետ, որոնք պահանջում են բացել ճանապարհը եւ թույլ տալ իրենց անցնել:
«Մեր կողմից արգելափակումներ տեղի ունեցան ոչ այնտեղ, որտեղ հայտարարված էր: ՀՀԿ-ականների տները շրջափակելու ծրագրերն ուժի մեջ են: Թե դրանցից որը կիրականացնենք, կախված է ժողովրդի աջակցությունից»,-ասաց նա:
Ոստիկաններն իրենց հերթին արգելափակոցներով փակել են Բաղրամյան փողոցը, որպեսզի ցուցարարները չկարողանան վեր բարձրանալ:
Փաշինյանը հաստատեց տեղեկությունը, որ իրենց կուսակցության մի քանի ներկայացուցիչներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ. «Հիմա նրանք հաճելի ժամանակ են անցկացնում ոստիկանության բաժիններում»:
Նշենք, որ ցուցարարները փորձել են փակել մետրոյի «Երիտասարդական» կայարանը, սակայն չի հաջողվել, իսկ «Բաղրամյան» կայարանում մետրոն կանգառ չի կատարում: Կայարանին հարակից Դեմիրճյան փողոցում կուտակված են մեծաքանակ ոստիկանական ուժեր։
https://www.youtube.com/watch?v=gBGjrP7wBfo