00:00:00

Ֆրանսիայի հրապարակում կարեւոր խոսակցություն է լինելու

19:05, 15 ապրիլ 2018

Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության շուրջօրյա նստացույցի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակում շարունակում են հանրահավաքը։ Ելույթով հանդես եկավ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը, ով ներկաներին տեղեկացրեց, որ Երեւանում սկիզբ առած պայքարին է անդրադարձել աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը: Ապա հարթակում ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այսօր կարեւոր խոսակցություն է տեղի ունենալու Ֆրանսիայի հրապարակում: Նա նաեւ տեղեկացրեց, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը Գյումրիում եւս բողոքի գործողություններ է սկսել զուգահեռ եւ ավտոերթով գալիս է Երեւան՝ ճանապարհին փակելով բոլոր արագաչափերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր