00:00:00

Ռեալ-Յուվենտուս խաղի մրցավարին և նրա կնոջը սպառնում են սպանել

17:00, 15 ապրիլ 2018 Սպորտ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Ռեալի» և «Յուվենտուսի» միջև կայացած պատասխան խաղից հետո (1:3/ 4:3 երկու խաղերի արդյունքում) հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերն ու իր կինը վիրավորանքներ և մահացու սպառնալիքներ են ստացել իրենց հասցեին: Հիշեցնենք` նման արձագանքը պայմանավորված է խաղի վերջին րոպեին նշանակված 11-մետրանոցով, ինչպես նաև իտալացիների ավագ Ջանլուջի Բուֆոնի` ագրեսիվ պահվածքի պատճառով հեռացմամբ: Կրիշտիանու Ռոնալդուն անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցն ու գրավել Վոյցեխ Շչեսնիի դարպասը, իսկ «Ռեալն» այդ գոլի շնորհիվ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Անձամբ Օլիվերը գրանցված չէ սոցիալական կայքերում, բայց իր կինը հաշիվ ունի «Թվիթերում», որտեղ էլ հենց վիրավորական նամակներ է ստացել: Իսկ Օլիվերի և նրա կնոջ հեռախոսահամարների հրապարակումից հետո նրանք սպառնալիքներով լի հեռախոսազանգեր են ստացել:
  Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Նշենք` Օլիվերի կինը` Լյուսին, ևս մրցավար է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր