00:00:00

Քարաթափում Արփի գյուղում

15:20, 15 ապրիլ 2018

Ապրիլի 15-ին, ժամը 04:43-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը դարձրել է միակողմանի երթեւեկելի: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին թափվել են տարբեր չափերի չորս քարեր (մոտ 1 խմ), ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի. մաքրման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ սահմանել հերթապահություն մինչեւ ՃՇՇ-ի աշխատակիցների ժամանելը: Ժամը 06:41-ի սահմաններում «Եղեգնաձորի ՃՇՇ» աշխատակիցների կողմից հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոճանապարհը մաքրվել է քարերից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր