00:00:00

Փաշինյանը՝ քրգործ հարուցելու դատախազության հանձնարարականի մասին

14:00, 15 ապրիլ 2018

«Մենք մեր գործողություններն արել ենք տասնյակ տեսախցիկների առջեւ եւ կրում ենք մեր քայլերի ամբողջ պատասխանատվությունը։ Մենք չենք եկել այստեղ կատակ անելու։ Մենք լրջագույն օրակարգ ենք առաջ քաշել, մենք ասել ենք, որ թույլ չենք տալու, որ որեւէ մեկը ՀՀ քաղաքացիներին մեղմ ասած միամիտի տեղ դնի։ ՀՀ քաղաքացին իր բողոքն արտահայտել է խաղաղ, քաղաքացիական անհնազանդության բոլոր ձեւերով։ Դուք տեսել եք, որ եւ ոստիկանների, եւ ԵՊՀ անվտանգության ծառայության ղեկավարի նկատմամբ ցույց ենք տվել բացառիկ հարգալից վերաբերմունք։ Այո, մենք մեր գործողություններում կոշտ ենք, որովհետեւ մենք չենք եկել այստեղ ուղղակի ճառեր ասելու, եկել ենք գործողություններ անելու։ Մենք մարդկանց խոստացել ենք, որ վճռական քայլեր ենք ձեռնարկելու եւ որեւէ մեկը չի կարող մեր վճռականության վրա կասկածել։ Այդ քայլերը շարունակվելու են այնքան, որքան քաղաքացիների քաջալերանքը դրանք ունեն»: Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գլխավոր դատախազության հայտարարությանը, ըստ որի, դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը Նիկոլ Փաշինյանի եւ նրա աջակիցների կողմից  ԵՊՀ-ի շենք, եւ  Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու փաստի հետ կապված նյութեր նախապատրաստել եւ չի բացառվում նաեւ քրգործի հարուցումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր