00:00:00

Ինչպիսին էին մանուկ հասակում համաշխարհային ֆուտբոլի աստղերը (տեսանյութ)

03:46, 15 ապրիլ 2018 Սպորտ

Ֆուտբոլի սիրահարներին շատ հաճախ հետաքրքրում է իրենց սիրելի ֆուտբոլիստների կենսագրությունը։ Հետաքրքիր է, թե նրանք ինչպես են ապրել, ինչ ընտանիքում ու պայմաններում։ Թերթելով ֆուտբոլիստների կյանքի պատմությունները՝ մենք ծանոթանում ենք մի շարք մանրամասների, որոնց մասին չէինք էլ կարող պատկերացնել։ Օրինակ՝ Քրիշիանու Ռոնալդուն մեծացել է բավականին աղքատ ընտանիքում։ Այդ պատճառով նա իր դասերին և պարապմունքներին զուգահեռ աշխատում էր, որպեսզի կարողանար վճարել իր ֆուտբոլի վարձը։ Ռոնալդուի կենսագրականում կան շատ աղմկահարույց ու հետաքրքիր պատմություններ, սակայն դրանցից ամենահետաքրքիրը եղել է դպրոցում։ Ռոնալդուն դպրոցում հայտնի դարձավ այն բանից հետո, երբ աթոռը նետեց ուսուցչի վրա։ Դրանից հետո ուսուցիչն ասել էր, որ Ռոնալդուն անարգում է իրեն։ Նմանատիպ պատմությունների կողքին ֆուտբոլասերները սիրում են տեսնել նաև իրենց սիրելի ֆուտբոլիստների լուսանկարները՝ մանուկ հասակում։ Ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ պատկերված են ֆուտբոլի համաշխարհային աստղերը՝ մանուկ հասակում։ https://www.youtube.com/watch?time_continue=10&v=JqjM9NijrGQ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր