00:00:00

Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը 25 տարեկան է

02:29, 15 ապրիլ 2018

Ապրիլի 14-ին ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ռազմաուսումնական հաստատության հիմնադրման 25-րդ տարեդարձին: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր: Տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով կրթական հաստատության ղեկավարությանը, դասախոսական և կուրսանտական կազմին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել ռազմական ավիացիոն համալսարանի դերը ռազմական ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության զորատեսակները արհեստավարժ կադրերով համալրելու, մեր երկրի գիտատեխնիկական և ռազմակրթական ներուժի ձևավորման գործում: Վիգեն Սարգսյանն ընդգծել է նաև, որ ռազմական կրթությունը պաշտպանական գերատեսչության համար ունի առանցքային նշանակություն, և պաշտպանության նախարարության կողմից արվելու է առավելագույնը՝ ռազմական կրթությունը մրցակցային դարձնելու և տնտեսության բոլոր ուղղություններում դրա ներգրավվածությունն առավել առարկայական դարձնելու համար: Հանդիսավոր միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև համալսարանի նորակառույց զորանոցի բացման հանդիսավոր արարողությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով խրախուսվել են ռազմաավիացիոն համալսարանի ղեկավար կազմի մի շարք ներկայացուցիչներ, դասախոսներ և կուրսանտներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր