00:00:00

ՀԱՊԿ-ը հրատապ նիստ է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով

12:25, 13 հուլիս 2020

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ հրավիրվում է կազմակերպության արտակարգ նիստ՝ պաշտոնական Բաքվի եւ Երեւանի միջեւ առկա լարվածության աճի ֆոնին: Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը: «Ս.թ. հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած մարտական բախումների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի սրման կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը  ՀԱՊԿ Մշտական խորհրդի հրատապ նիստ է նախաձեռնել»,- նշվում է հաղորդագրության մեջ: Նիստը տեղի կունենա այսօր: Այլ մանրամասներ հայտնի չեն: Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր