00:00:00

«Այս ազգին հաղթել չի լինի». Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել եւ տեսանյութ հրապարակել

09:23, 13 հուլիս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում Տավուշի մարզի Մովսես գյուղի ասֆալտապատ ճանապարհից տեսանյութ է հրապարակել եւ տեղադրել եղբորորդու՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հրապարակումը ու գրել. ««#ԿառուցենքՀայաստանըՆորովի #ԱմրացնենքՄերՍահմաններըՆորովի»: Սիփան Փաշինյանն իր հերթին գրել է. «Կրակոցների ձայների ներքո Մովսեսում գյուղացիների և գյուղապետի հետ քննարկում էինք իրենց իսկ կողմից բարձրացված ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները: Այս ազգին հաղթել չի լինի: Ճանապարհի խնդիրը լուծված է, ոռոգման խնդիրը նույնպես պետք է լուծենք: Մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը ամբողջությամբ, հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին: Ճանապարհը նախկինում երբեք ասֆալտապատված չի եղել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր