«Հնագիտությունը՝ համավարակի պայմաններում». այսպես է իրենց աշխատանքն Արցախում վերնագրել Տիգրանակերտ հնավայրի և շրջակայքի պեղման և ուսումնասիրման աշխատանքների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
Facebook-ի իր էջում պրեոֆեսորն ուրախությամբ հայտնել է, որ Մարտակերտում վաղ քրիստոնեական դամբարան է հայտնաբերվել։ «Հնագիտությունը համավարակի պայմաններում: Վաղքրիստոնեական սալարկղային նորահայտ թաղում Մարտակերտում: Արցախ-Ուտիքյան ատափաստանի Տիգրանակերտին հարող տարածքները խիստ առատ են վաղքրիստոնեական բնակատեղիներով և դամբարանադաշտերով:
Հատկապես նշելի են սարկոֆագային և սալարկղային թաղումները: Այսօր՝ հուլսիի 11-ին Տիգրանակերտի արշավախմբի մի ջոկատը (Համլետ Պետրոսյան, Տատյանա Վարդանեսովա) պեղեց շինարարության ժամանակ Մարտակերտի Րաֆֆու փողոցում բացված սալարկղային դամբարանը:
Կմախքը մշակելուց հետո այն կհանձնվի Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարան, այդտեղ կտեղափոխվեն նաև թաղման սալերը՝ համալրելու թանգարանային ցուցադրությունը: Հատուկ շնորհակակլություն պատմական միջավայրի պահպանության Մարտակերտի շրջանային ծառայության պետ Ավետիք Աղաբեկյանին և քաղաքաին իշխանություններին՝ աջակցության համար»,- գրել է նա: