00:00:00

Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ

17:00, 11 հուլիս 2020

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ մտքեր փոխանակեցինք համավարակով պայմանավորված իրավիճակի, բարձր տեխնոլոգիական ապագա զարգացումների ու հնարավոր մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների շուրջ: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ մտքեր փոխանակեցինք համավարակով պայմանավորված իրավիճակի, բարձր տեխնոլոգիական ապագա զարգացումների ու հնարավոր մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների շուրջ: Անդրադարձանք երկուստեք կարևորվող՝ ներդրումների հեռանկարային հնարավորություններին, կիբերանվտանգության օրակարգին, թվայնացման գործընթացներին, հայաստանյան ստարտափների էկոհամակարգի և Սիլիկոնյան հովտի հետ փոխգործակցության, փորձագետների ներգրավման, ամերիկյան PayPal, Youtube և Google հայաստանյան շուկայում հանդես գալու, այլ ուղղությունների: Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխգործակցության հնարավոր ուղղությունների և ժամանակացույցի հետագա քննարկումների վերաբերյալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր