00:00:00

Հայկ Սարգսյանի ֆերարի նվիրած ընկերոջ անհավանական արկածները Հայաստանում

12:26, 11 հուլիս 2020

Mamul.am-ը գրել է․ Այն, որ արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում վերջնական արնաքամ է լինում, ու շունչն ուր որ է կփչի, փաստ է: Փաստ է, որ հանցագործներին ու խարդախներին շարունակում են երկրից դուրս փախնելու հնարավորություն ընձեռել: Եվ փաստ է, որ այսօր նույնիսկ ներդորղը մեր երկրում դառնում է անպաշտպան ու թույլ: Ամիսներ առաջ ՌԴ-ում աղմուկ բարձրացավ հայազգի գործարար Համբարձում Ռաֆիկի Մելիքյանին մեղմ ասած գործընկերոջ կողմից քցված լինելու մասին: Հետո պետք է պարզվեր, որ Կարապետ Կարապետյանը ով Մոսկվայի շուկաներից մեկում Համբարձում Մելիքյանի հետ բաժնետեր էր, ընկերոջ հորդորելու էր իր համար խոշոր վարկ վերցնել: Իսկ վարկը վերցնելուց ամիսներ անց հրաժարվելու էր վճարել, իսկ շուկայում բաժնետիրական մասը կեղծ ստորագրությամբ գրանցելու էր քրոջ Մերի Կարապետյանի անունով: Գեղարքունիքի մարզի Մուխան համայնքում մարզի ամենամեծ հյորանոցի տիրոջ Համբարձում Մելիքյանի երազանքը Հայաստան վերդառնալու ու հյուրանոցը ավարտին հասցնելու մի վայրկայնում ցնդեց: Համբարձումը այդ օրերին դիմել է պատկան մարմիններին և Մերիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Պատժից խուսափելու համար Մերին կեղծ թղթարարությամբ հաշվառվել է հոգեբուժարանում: Չգիտես ինչպես, , հոգեբուժարանի հիվանդը, , ով հետախուզման մեջ էր Հայաստանի Հանրապետությունում անակնկալ հայտնվեց ԱՄՆ-ում: Պատկան մարմինների լռությունն այստեղ ավելի քան կասկածելի է: Մերի Կարապետյանի նկատմամբ քրեական գործը շարունակվում է քննվել Սեբաստիայի քննչական կոմիտեում: Պատասխանատվությունից խուսափելու և հեռախուզումից ազատվելու համար այսօր անձնագրի տվյալների կեղծմամբ ԱՄՆ է ուզում փախուստ կազմակերպել նաև Կարապետ Կարապետյանը: Ի դեպ, Կարապետ Կարապետյանը ՌԴ կողմից գտնվում է հետախուզման մեջ: Իսկ Համբարձում Մելիքյանի նկատմամբ վարկերը չմարելու համար գործ է հարուցվել և ձերբակալվել է Մոսկվայում: Հերթական հանցագործին Հայաստանից դուրս փախցնելու գործընթացը չկանխելը, արդյոք չի խոսում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ուժային կառույցները ձախողվում են իրենց վարած քաղաքականության ճահճում: Կամ հավանական է, որ տվյալ անձի նկատմամբ ուժայինների աչքփակոցին պայմանավորված է պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերությամբ: Վերջինս փոխադարձ քավոր է կանգնում ընկերոջը՝ժամանակին իրեն նվիրած Ֆերարիի համար: Ով է հերթական կասկածյալը, ով է նրա հովանավորը .... Հերթական Գագիկ Խաչատրյանը, Լևոն Սարգսյանի որդին, թե…. Հերթական հանցագործը, ով շուտով հեռվից կծաղրի Հայաստանյան թույլ ու տկար արդարադատության համակարգը։ Նյութի աղբյուր՝ mamul.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր