00:00:00

Բողոքի ակցիա Երեւանում. քաղաքապետարանը 1 ամիս ժամանակ տվեց հնամաշ իրերի շուկայի առևտրականներին

11:35, 11 հուլիս 2020

Ոստիկաններն այսօր` հուլիսի 11-ին, վաղ առավոտից փորձել են հեռացնել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարեւանությամբ գտնվող շուկայի առևտրականներին։ «Այսօր չգիտեմ՝ ինչ է կատարվել, թաղապետարանն իր համար որոշել է, որ այս տարածքը պետք է ազատվի: Ո՞ւր են տանում, տանում են նենց չոլեր, որ էս ժողովուրդը չի կարա մի կոպեկ փող աշխատի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, որ իրենք առաջարկում են կամ Հրազդան մարզադաշտի մոտ տեղափոխվել, կամ «Տեցի կրուգ» կոչվող վայր: Շուկայում հին իրերի առեւտուր իրականացնող մարդիկ խնդրում են մինչև կորոնավիրուսի ավարտը կամ գոնե օգոստոսի 15-ը թույլ տալ շուկայում առևտուր իրականացնել, մինչև Երեւանի քաղաքապետարանը այլ տարածք առաջարկի կամ իրենք ինքնակազմակերպվեն և ելք գտնեն։ «Եսիմ ինչ չենք վաճառում էլի, քրչոտ իրեր ենք վաճառում, գոնե հասկանանք՝ ինչ ենք անում, հետո հեռացրեք տարածքից»,- ասաց առեւտրականներից մեկը քաղաքապետարանի ներկայացուցչին: Ի վերջո ակցիայի ավարտին առեւտրականների մի մասը Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ համաձայնության եկավ օգոստոսի 15-ից հետո լքել տարածքը, իսկ մինչ այդ քննարկել առևտուրն այլ վայրում կազմակերպելու հարցը։ Նրանց խոսքով` այս տարածքը հարմար է, հաճախորդները գիտեն իրենց գտնվելու վայրը, տրանսպորտային շարժ կա այդ տարածքում, և դեմ են այլ տարածք տեղափոխվելուն։ Այսօր բողոքի ակցիան ավարտվեց, ակցիա իրականցնող քաղաքացիներից մեկը բերման ենթարկվեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր