00:00:00

Կորոնավիրուսից մահացած 13 անձանցից ամենատարեցը 95 տարեկան է

11:17, 11 հուլիս 2020

Կորոնավիրուսից նախորդ օրը մահացած 13 քաղաքացիներից ամենաերիտասարդը 67 տարեկան տղամարդ է, ամենատարեցը՝ 95 տարեկան կին: Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 67 (տղամարդ), 71 (կին), 76 (կին), 79 (տղամարդ), 93 (տղամարդ), 67 (տղամարդ), 71 (կին), 71 (կին), 78 (կին), 95 (կին), 70 (տղամարդ), 59 (կին) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նշենք, որ հուլիսի 11-ին ժամը 11.00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31392 դեպք, որոնցից 19419-ն` առողջացած, 559-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11234 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 133104 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 489 նոր դեպք և 710 առողջացած։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր