00:00:00

Ալավերդի քաղաքում թունավորելու միջոցով սպանել են շանը. ահազանգ

23:34, 10 հուլիս 2020

Ֆեյսբուքյան օգտատեր Նոնա Խաչատրյանն իր էջում տեսանյութ է հրապարկել, որում թունավորելու միջոցով սպանում են շանը: Օգտատեր Տարոն Գրիգոյանը «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք» ֆեյսբուքյան խմբում կիսվել է տեսանյութով և կից նշել, որ դեպքը տեղի է ունեցել Ալավերդի քաղաքում: «Ալավերդի քաղաքում որոշ մարդիկ թունավորում են շներին, նման դեպքերի հանրային արձագանքը թույ չի տա անողներին անպատիժ մնա»լ,- գրել է նա: Նոնա Խաչատրյանն ավելի ուշ իր էջում տեղեկացրել է, որ շունը սատկել է: Տեսանյութին արձագանքել է նաև երգչուհի Սոնա Շահգելդյանը` մասնավորապես, գրելով. «Ինչ տականք են մարդիկ: Եկեք մեր մեջ փնտրենք, նախ փոխենք, հետո շատ բաներից խոսենք: Վիրուսն ի՞նչ անի, ախր, մարդը մարդ չի, զզվում եմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր