00:00:00

Գերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների խումբ

18:31, 10 հուլիս 2020

Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մեկ խումբ: Այս մասին տեղեկնում ենք Հայաստանում Գերմանիայի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից: «Աջակցություն Հայաստանին. Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մեկ խումբ»,-հայտնում են դեսպանությունից: Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա Covid-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր