00:00:00

Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել

19:58, 10 հուլիս 2020 Քաղաքականություն

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել, որը միտված է  նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն: Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի ևս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն: Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը: Նշենք, որ Կովկասի բնության հիմնադրամը (CNF- Caucasus Nature Fund)  ավելի քան 10 տարի  Հայաստանում աջակցություն է  ցուցաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին, համաֆինանսավորում պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը: 10 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան  5 միլիոն եվրոյի աջակցություն է հատկացրել ՀՀ-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր