00:00:00

Իտալիան փակում է իր սահմանը 13 երկրների, այդ թվում Հայաստանի համար. Ռոյթերս

12:00, 10 հուլիս 2020

Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արգելել է 13 երկրներից ժամանող մարդկանց մուտքն Իտալիա։ Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ հայտնում է Ռոյթերսը։ Երկրների ցանկը կազմել է Իտալիայի առողջապահության նախարարությունը։ Այդ երկրներն են՝ Հայաստանը, Բահրեինը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն և Դոմինիկյան Հանրապետությունը։ Իտալիա մուտք գործելու արգելքը տարածվում է ցանկացած մարդու վրա, ով վերջին 14 օրերի ընթացքում մնացել կամ ճամփորդել է ցանկում ընդգրկված երկրներից որևէ մեկում։ Մյուս երկրներից Իտալիա ժամանողներն էլ պարտադիր կերպով պետք է 14-օրյա կարանտին անցնեն։ «Ամբողջ աշխարհում համավարակն իր ամենադաժան փուլում է։ Մենք չենք կարող վատնել վերջին ամիսներին իտալացիների կատարած զոհողությունները»,-ասել է Իտալիայի առողջապահության նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր