00:00:00

Կորոնավիրուսով վարակման 557 նոր դեպք. կա 18 մահ

10:53, 10 հուլիս 2020

Հայաստանում հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 557 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 30903 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 131216  վերջին մեկ օրում 2050 նոր թեստավորում : Փաստացի այս պահին բուժվում է 11471 պացիենտ, նվազել  է` 170-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 18709 անձ` վերջին մեկ օրում 709 անձ: Ընդհանուր առմամբ, 546 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով): Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր