00:00:00

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի Լիճք ենթակայանը կվերակառուցվի

14:18, 09 հուլիս 2020

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց իրականացնելու մասին որոշումը։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում ասաց, որ այս որոշման հրատապությունը կայանում է նրանով, որ կառավարության կողմից բոլորովին վերջերս հավանության է արժանացել «Մասրիկ 1» արևային ենթակայանի կառուցումը։ «Եվ այդ ենթակայանի կառուցումը ենթադրում է ՀՀ կառավարության որոշակի պարտավորություններ, այն է՝ արտադրված էլեկտրաէներգիան պետք է մեր կողմից ընդունվի Լիճք կայանի միջոցով։ Այս փուլում Լիճքն ի վիճակի չէ դա իրականացնել, որովհետև շահագործման է հանձնվել 1961 թվականին։ Եվ այստեղ շինարարական աշխատանքների կարիք կա։ Քանի որ շուտով կսկսվի Մասրիկ 1-ի շինարարությունը, մեր կողմից հրատապ քայլեր են պետք, որպեսզի կարողանանք մեր հերթին ավարտել Լիճքը»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ «Լիճք»-ի շինարարությունը նոր նախադեպ է այս ոլորտում, այն պետք է իրականացվի Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերության սեփական միջոցների հաշվին։ Նախկինում կառուցվող ու վերակառուցվող բոլոր ենթակայանների շինաշխատանքներն իրականացվել են վարկային միջոցների հաշվին։ Պապիկյանն ասաց, որ  այս որոշումը սակագնի վրա բացասական ազդեցություն չի ունենա։ «Ես խոսեցի միայն Մասրիկ 1-ից, բայց այս պահի դրությամբ արդեն իսկ թույլտվություն ունենք կառուցման շուրջ 30 մեգավատտ հզորությամբ այլ կայաններ, այսինքն՝ 5 մեգավատտ հզորության 6 կայաններ, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 30 մեգավատտ։ Այս նույն տարածքում են, և նրանք նույնպես հնարավորություն կունենան միանալ Լիճք ենթակայանին։ Ինչպես նաև, սա Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարևոր դերակատարում ունեցող ենթակայան է։ Այսինքն՝ մեկ խնդիր չի լուծում, լուծվող խնդիրները բազմաթիվ են»,- հավելեց նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր