00:00:00

«Արմենիա Վայն» ընկերությունը կազատվի մաքսատուրքից

16:44, 09 հուլիս 2020 Տնտեսություն

ՀՀ կառավարությունն իր այսլրվա՝ հուլիսի 9-ի նիստում բավարարեց «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարանի կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են օղու եւ գինու արտադրության համար (Արագածոտնի մարզ)։ Ընկերությունը 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության N 1363-Ա որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 3.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար եւ ստեղծվել է 255 նոր աշխատատեղ: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1․6 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 255 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 40 նոր աշխատատեղ` 250,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի10մլրդ դրամ, որից 5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 4․2 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 800 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 106 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր