00:00:00

Զեյթունում ԱԱԾ շենքը կօտարվի մրցույթով. Նվազագույն գինը՝ 2 մլրդ դրամ է. 50 %-ը կուղղվի ԱԱԾ-ի բնակարանային խնդիրներին

16:03, 09 հուլիս 2020 Տնտեսություն

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 9-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ ԱԱԾ-ին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երեւան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սեւակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քմ մակերեսով հասարակական շենքը, ինչպես  նաեւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 2 062 100 320 ՀՀ դրամը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր