00:00:00

Արցախում կորոնավիրուսի եւս մեկ դեպք է հաստատվել, վարակակիրը բուժանձնակազմից է

15:46, 09 հուլիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկության համաձայն, Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի եւս մեկ նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Այս մասին հայտնում են Արցախի պարետատնից: Միեւնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդ մեկ քաղաքացի առողջացել եւ թողել է մեկուսացման վայրը: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, եւս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է: Ընդհանուր առմամբ կատարվել է 2468 թեստավորում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր