00:00:00

Այո, ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ. Փաշինյան

15:37, 09 հուլիս 2020 Քաղաքականություն

Կորոնավիրուսը աշխարհում շարունակում է ծավալվել, միայն երեկվա դրությամբ նոր դեպքերն աշխարհում գերազանցել են 100 հազարը, իսկ ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 մլն-ը:  Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երկրները, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, վերադառնում են նորից  համաճարակի ամենաակտիվ փուլ: Երեկ ԱՀԿ-ն հայտարարեց, որ հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել: Սա այն է, ինչի վերաբերյալ նախորդ շաբաթ հայտարարել էինք: Այս առումով է կարեւորվում դիմակների կրումը, այդ թվում բաց տարածքներում»,-ասաց Փաշինյանը: Նա նկատեց, որ փողոցում դիմակներ կրելու պարտադրանքից ազատվելու են միայն այն անձինք, որոնք փաստաթղթով ամրագրված կարողանալու են հիմնավորել իրենց այս կամ այն հիվանդության առկայությունը. «Բանավոր խոսքի վրա չի կարող հիմնվել: Հակառակ դեպքում ոստիկանությունը պետք է կիրառի տուգանքներ: Ընդ որում տուգանքների հետ կապված հայտնի շրջանակները փորձում են շահարկումներ անել: Այո, մենք ասում ենք, որ ամենախիստ միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը: Այս ճանապարհին հետեւողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ: Մեր նպատակն է այնպես անելը, որ նաեւ մեր այն սիրելի հայրենակիցները, որոնց համար մոտիվացիան կարող է լինել միայն  տուգանքից խուսափելը, նաեւ այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որ նրանք դիմակներ կրեն: ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»,-հայտարարեց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր