00:00:00

Հայաստանը կրկին առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշով և 9-րդն աշխարհում՝ վարակման ցուցանիշով

23:34, 08 հուլիս 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով: Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներiց, հուլիսի 8-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 10 063, մահացության ցուցանիշը՝ 176: Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը. 1. Հայաստան – 10 063 2. Ռուսաստան – 4802 3. Իրան - 2957 4. Թուրքիա – 2477 5. Ադրբեջան – 2161 6. Վրաստան – 241 Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են. 1. Հայաստան - 176 2. Իրան – 144 3. Ռուսաստան – 73 4. Թուրքիա – 63 5. Ադրբեջան – 27 6. Վրաստան – 4 Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 535, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 29 820 է, մահվան դեպքերինը՝ 685: Մեկ օրում առողջացածների թիվը 520 է, ընդհանուր առողջացածներինը՝ 17427, փաստացի բուժվողներինը՝ 11708 (մեկ օրում նվազել է 3-ով): Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 9-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր