00:00:00

Կասեցվել է շինարարական մի շարք խանութների գործունեություն. ՇՎՏՄ-ն շարունակում է ստուգայցերը

23:23, 08 հուլիս 2020

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի մայիսի 3-ի N63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: Տեղում ստուգվում է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը:Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից: Այսօր՝ հուլիսի 8-ին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել: Տեսչական մարմինն այսօր նաև կասեցումներ է կատարել: 24 ժամով կասեցվել է Կոտայքի մարզում և Երևան քաղաքում գտնվող շինարարական մի շարք խանութների գործունեություն: Տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր