00:00:00

Գյումրու Տուն-ինտերնատի վարակված տարեցների թիվը հասավ 56-ի, 3 հոգի մահացել են

20:20, 08 հուլիս 2020

Գյումրու Տուն-ինտերնատում այսօրվա դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված տարեց շահառուների թիվը 56-ն է, հիվանդությունից այսօր մահացել է եւս 2 տարեց։  Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կարմիր խաչի» հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նունե Գրիգորյանը: «Այսօր տարեց շահառուներից մեկը, որի մոտ մինչեւ երեկ դեռեւս չէր հաստատվել կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոց էր տեղափոխվել քրոնիկ հիվանդությունների պատճառով, սակայն այսօր մեզ տեղեկացրին, որ վերջինս վարակվել է կորոնավիրուսով»,-հայտնեց Նունե Գրիգորյանը։
Նշենք, որ երեկվա դրությամբ խնամքի կենտրոնում եղել է 55 վարակված տարեց եւ 12 աշխատակից: Բուժառուներից 37-ին եւ մեկ աշխատակցի տեղափոխել են հիվանդանոց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր