00:00:00

Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել

17:56, 08 հուլիս 2020

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվելուց տասը օր անց Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել:
Tert.am-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետի պաշտոնին նշանակվել է Արթուր Նահապետյանը, ում հարսանիքի քավորն է եղել Արգիշտի Քյարամյանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ սա Արգիշտի Քյարամյանի միակ խնդրահարույց նշանակումը չէ, որը ներքին դժգոհությունների առիթ է տվել: Նշենք, որ Արթուր Նահապետյանը Պետական վերահսկողության ծառայությունում էր նշանակվել սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Արգիշտի Քյարամյանի օրոք: Մինչ այդ եղել է ՔԿ քննիչ և Շիրակում՝ դատախազ, ինչպես նաև ՊԵԿ հետաքննության վարչության թիվ 1 բաժնի պետ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր