00:00:00

Ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

15:32, 08 հուլիս 2020

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

  Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 8-ի ցերեկը, 12-ին առանձին շրջաններում, 9-11-ը, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հուլիսի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-13-ը գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ: Երևան քաղաքի հուլիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ․ · Օդի առավելագույն ջերմաստիճան՝            40.80C (1986 թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան՝               14.80C (1974 թ.) · Օդի միջին օրական ջերմաստիճան՝           25.80C

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր