00:00:00

Գործադիրն առաջարկում է ընդլայնել ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստ ստացողների շրջանակը

14:58, 08 հուլիս 2020

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: «Գործող կարգավորումներով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը չունի ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստի իրավունք: Առաջարկվում է վերանայել այս կարգավորումը, որով միկրոձեռնարկատիրության սուբյեկտը չաշխատող անձի կարգավիճակից անցում կկատարի դեպի աշխատող անձի կարգավիճակ»,- ասաց Սաիյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր