00:00:00

Շրջակա միջավայրին 67.868.400 ՀՀ դրամի չափով վնաս է հասցվել

14:47, 08 հուլիս 2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի մայիսի 11-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշվում է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 137 դեպք, որից 83 դեպքով հաշվարկվել է 67.868.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 62 դեպքով նշանակվել է 4.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այժմ արձանագրված դեպքերի,  շրջակա միջավայրին հասցված վնասի, վարչական տուգանքի մասին՝ ըստ ոլորտների. Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 90 դեպք, 77-ով հաշվարկվել է 66․457․400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20-ով նշանակվել 2.020.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 14 դեպք, 3-ով հաշվարկվել է 566.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 11-ով նշանակվել 570.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 5 դեպք, 2-ով հաշվարկվել է 795.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննության շինարարական աշխատանքների իրականացման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր