00:00:00

Ձեր ամբողջ խմբակցությունը պիտի ինքնամեկուսանար, որը չի արել. Գևորգ Գորգիսյանը՝ Սիսակ Գաբրիելյանին

14:02, 08 հուլիս 2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը պնդում է, որ կորոնավիրուսի վարակման պայմաններում արտակարգ նիստի կարիք չկար: «Ձեր խմբակցության մի մասը վարակակիր է, մյուս մասը կոնտակտավոր է ու տասնչորս օր չեն ինքնամեկուսացվել ըստ պարետի որոշման: Հիմա բոլորով հավաքվել ենք՝ քննարկելու հարցեր, որոնց հրատապությունն այդքան էլ պարզ չէ», - ասաց Գորգիսյանը՝ դիմելով իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին: Գորգիսյանն ընդգծեց, որ դրանց մեծ մասը հնարավոր էր թողնել սեպտեմբերին մեկնարկելիք ԱԺ նիստում քննարկելու համար, երբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը քիչ մտահոգիչ կլինի: «Ձեր ամբողջ խմբակցությունը պիտի ինքնամեկուսանար, որը չի արել, եթե կան հրատապ նախագծեր, գուցե միայն դրանք ներառեինք օրակարգում», - ասաց Գորգիսյանը: ԱԺ նախագահն ի պատասխան նկատեց, որ բոլոր այն պատգամավորները, որոնք ունեցել են մեկուսանալու ցուցումներ, մեկուսացել են պատշաճ ժամկետով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր