00:00:00

Անվանվել են վայրերը, որտեղ կորոնավիրուսով վարակման ռիսկը բարձր է

13:08, 08 հուլիս 2020

Չնայած կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումների թուլացմանն ու հասարակական տարածքների բացմանը՝ կորոնավիրուսով վարակման ռիսկը մնում է բարձր: Այս մասին զգուշացրել են վարակաբաններն ու իմունաբանները, գրում է «Իզվեստիա»-ն: Մասնագետները թվարկել են վայրերը, որտեղ կորոնավիրուսով վարակման ռիսկը բարձր է: Առաջին տեղում են վատ օդափոխվող տարածքները: Երկրորդ տեղում են հերթերը, հասարակական տրանսպորտում պիկ ժամն ու այլ վայրեր, որտեղ մարդկանց սերտ շփում կա: «Իմ կարծիքով՝ առավել վտանգավոր է հասարակական տրանսպորտում պիկ ժամը: Սպառնալիք են նաեւ խանութներն ու դեղատները, որտեղ հերթեր են գոյանում»,-ասել է Ե.Ի. Մարցինովսկու անվան տրոպիկական եւ բժշկական պարազիտաբանության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշեւը: Եռյակում են բարերը, ռեստորաններն ու կարաոկե ակումբները: Պետք է նաեւ զգույշ լինել ատամնաբույժի այցելելիս, ստադիոններում եւ նույնիսկ եկեղեցիներում: Փորձագետները նշել են, որ իրավիճակը խորացնում է այն, որ սահմանափակումների թուլացումից հետո մարդիկ թուլացել են եւ դադարել են կրել դիմակներ եւ հետեւել սոցիալական հեռավորությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր