00:00:00

«Հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է». ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով

10:47, 08 հուլիս 2020

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստուիմ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նշեց, որ այսօրվա նիստին պետք է լիներ նաեւ փոխնախարար Գաբրիել Բալայանը. «Ինքը հիվանդ է, հարգելի, տեղյակ եք: Առողջություն մաղթենք մեր գործընկերոջը: Այս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է ոնց որ թե: Հաջող նաեւ ընթացք ունենք, առողջացածները գնալով շատանում են եւ դա ազգային իմունիտետի ավելացման հնարավորություն է տալիս: Կորոնավիրուսի ընթացքն ամբողջ աշխարհում նույն տրամաբանության շրջանակներում է»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակակրի հետ շփվելու պատճառով մեկուսացել է: «Գաբրիել Բալայանը շփում է ունեցել վարակակրի հետ եւ այդ պատճառով մեկուսացել է, սիմպտոմներ չունի, ինքնազգացողությունը լավ է եւ շարունակում է հեռավար կապի միջոցով իրականացնել իր գործառույթների զգալի մասը»,-հայտնել էր ՊՆ մամուլի խոսնակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր