00:00:00

«Հրապարակ». Փնտրվում են Ծառուկյանի դեմ ցուցմունք տվողներ

13:12, 08 հուլիս 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ եւս 1 անձի կալանավորեցին 2017-ի ընտրակաշառքի գործով՝ «Ծառուկյան դաշինք» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին։ Ավելի վաղ կալանավորվել էր Աբրահամ Մանուկյանը։ Այս անձանց «վերցնում» են մի հույսով, որ նրանք ցուցմունքներ տան ԲՀԿ-ի լիդերների եւ, մասնավորապես, Ծառուկյանի դեմ։ Սակայն, մեր տեղեկություններով, ցուցմունքներ ոչ ոք չի տալիս, մեղադրանքը կառուցված է Վազգեն Պողոսյանի 3 ցուցմունքից մեկի վրա, որից հետո նա հրաժարվել է։ Ըստ ամենայնի, կալանավորվածներին առաջիկայում բաց կթողնեն։ Ասում են՝ Աբրահամ Մանուկյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը կբավարարվի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր