00:00:00

ԱՀԿ-ն իր փորձագետներին ուղարկում է Չինաստան

02:54, 08 հուլիս 2020 Աշխարհ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս հանգստյան օրերին իր մասնագետներին ուղարկում է Չինաստան, որպեսզի հետազտություն նախապատրաստեն նոր կորոնավիրուսի ծագման եւ այն մասին, թե ինչպես է հիվանդությունը կենդանիներից փոխանցվել մարդկանց, հայտնում է Reuters-ը: «Ավելի լավ է սկսել այնտեղից, որտեղ հիվանդությունն առաջին անգամ հայտնվել է մարդկանց մոտ, որտեղ հայտնվել են ատիպիկ պնեւմոնիաի առաջին ախտանիշները Ուհան քաղաքում»,- ասել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար, բժիշկ Մայք Ռայանը: Չինաստանը խիստ քննադատության է ենթարկվել Միացյալ Նահանգների եւ մի շարք այլ երկրների կողմից, որոնք մեղադրում են նրան անցյալ տարվա վերջին Ուհանում բռնկմանը ուշ արձագանքելու համար: Չինաստանը հայտարարել է, որ ինքը թափանցիկ է եղել համավարակի վաղ փուլերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր