00:00:00

Աջափնյակում 24 ժամով կասեցվել է շինանյութի մի շարք խանութների, իսկ Գյումրիում՝ բենզալցակայանների գործունեությունը

17:57, 06 հուլիս 2020

Այսօր՝ հունիսի 30-ին, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ մշտադիտարկումներ եւ կրկնայցեր է իրականացրել Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Ստուգայցերի եւ կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից: Հիշեցնենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առեւտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում: Պարետի որոշմամբ տեսչական մարմինը կատարել է նաեւ կասեցումներ ՀՀ տարբեր մարզերում, նաեւ՝ Երեւանում: Մասնավորապես Աջափնյակ վարչական շրջանում 24 ժամով կասեցվել է շինանյութի մի շարք խանութների, իսկ Գյումրիում՝ բենզալցակայանների գործունեություն: Նշված վայրերում արձանագրված հիմնական խախտումները դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկների, դիմակների եւ ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի եւ ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունն է: Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմամբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր