00:00:00

Ադրբեջանի ՊԱԾ-ը մեղադրանքներ է առաջադրել ԱԳՆ աշխատակիցների խմբի նկատմամբ

20:23, 06 հուլիս 2020 Աշխարհ

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը մեղադրանքներ է առաջադրել ԱԳՆ աշխատակիցների խմբի նկատմամբ: Ինչպես հայտնում է haqqin.az-ը, ՊԱԾ-ը հետաքննել է պետական միջոցների յուրացման մասին տեղեկությունը: Միջոցները նախատեսված էին ԱԳՆ առանձին կառույցների գործունեության ապահովման համար: Անցկացված հետաքննության ընթացքում հայտնաբերվել են հիմնավոր կասկածներ ԱԳՆ վարչության պետ Ֆարհադ Մոլազադեի, Տնտեսական բաժնի պետ Սալիմ Ալիզադեի եւ հյուպատոսաիրավաբանական բաժնի պետ Նուրփաշա Աբդուլլաեւի կողմից իրականացված բազմաթիվ անօրինական գործողությունների մասին; Բացի այդ, հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են հայտնվել այն մասին, որ Նուրփաշա Աբդուլլաեւը՝ օգտագործելով ծառայողական դիրքը, մշտապես արտասահմանյան պետությունների քաղաքացիներից կաշառք է ստացել, որպեսզի նրանք կարողանան Ադրբեջան այցելել: Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր