00:00:00

«Լրագրողներն առանց սահմանների» կոչ են անում Բաքվին դադարեցնել Արլեմ Դեզիրի թեկնածության արգելափակումը

19:51, 06 հուլիս 2020 Աշխարհ

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քիսթոֆ Դելորը կոչ արել Ադրբեջանին դադարեցնել արգելափակել Արլեմ Դեզիրի թեկնածությունը ԵԱՀԿ՝ մամուլի հարցերով ներկայացուցչի պաշտոնում։ «Մենք լիովին սատարում ենք Արմեմ Դեզիրին: Մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի նրա մանդատը կարեւոր է ԵԱՀԿ տարածքում մեդիայի պաշտպանության համար։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Դեզիրի մանդատի երկարաձգման արգելափակումը»,- գրել է Դելորսը Twitter-ի իր էջին: Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն արգելափակել էր Դեզիրի մանդատի երկարաձգումը՝ ի պատասխան Դեզիրի կողմից շարունակվող քննադատությանն Ադրբեջանում լրատվամիջոցների եւ լրագրողների ազատության խախտման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր